Ընթացիկ տարին հավանաբար կլինի ամենաշոգը դիտարկումների պատմության ընթացքում։ Այդպիսի տվյալներ է ներկայացրել Երկրի Հեռահար զոնդավորման եւ քարտեզագրման Copernicus եվրոպական ծառայությունը։
Նրա կանխատեսումներով՝ միջին գլոբալ ջերմաստիճանները առաջին անգամ կգերազանցեն մինչարդյունաբերական մակարդակը 1,5 աստիճանով։
Բացի այդ՝ նշվել է, որ 2024թ. հոկտեմբերը դարձել է աշխարհում երկրորդ ամենատաք ամիսը 2023թ. նույն ժամանակահատվածի համեմատ։ Միջին մեծությունը կազմել է 15,25 աստիճան։
Անցած տարի միջին գլոբալ ջերամաստիճանը 1,48 աստիճանով ավելի բարձր էր մինչարդյունաբերական մակարդակից, նշվել է մամուլի հաղորդագրությունում։
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ