• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

2025-ին պետական կառավարման ծախսերը կկրճատվեն 4 տոկոսով. ֆինանսների նախարար

2025թ. պետական կառավարման ծախսերը կկրճատվեն 4 տոկոսով։ Այս մասին Ազգային ժողովում,  2025թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ, նոյեմբերի 12-ին ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Դա, ըստ նախարարի, վկայում է այն մասին, որ իշխանությունները չեն վախենում դուրս գալ կոմֆորտի գոտուց։ «Այդպիսով, արդյունավետության բարձրացման հայտը, առաջի հերթին, մենք ուղարկում ենք ինքներս մեզ»,- ավելացրել է Հովհաննիսյանը։