• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Մինչև 2027-ը Amazon-ը 1 միլիարդ եվրո կներդնի Բելգիայի լոգիստիկ ոլորտում

Amazon.com Inc.-ը նախատեսում է մինչև 2027 թվականի ավարտը ներդնել 1 միլիարդ եվրո Բելգիայում: Այս մասին հաղորդում է L’Echo թերթը։

Ներդրումները կուղղվեն լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացմանը, ինչպես նաև համագործակցության ամրապնդմանը Bpost փոստային օպերատորի և տեղական փոքր ու միջին բիզնեսների հետ։

Ընկերությունը նպատակ ունի կատարելագործել մատակարարման շղթաները՝ հնարավորություն տալով հաճախորդներին ստանալ պատվերը նույն օրը։ Այս մասին թերթը գրում է՝ հղում անելով Amazon-ի Բելգիայի և Նիդեռլանդների ղեկավար Էվա Ֆեյկտի հայտարարությանը։

L’Echo-ն նշում է, որ Amazon-ի աշխատակազմը Բելգիայում կազմում է մոտ 400 մարդ։ Վերջին տասը տարվա ընթացքում ընկերության ընդհանուր ներդրումները երկրում հասել են մոտ 800 միլիոն եվրոյի։