Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի շինարարությունը մեկնարկել է 1940 թվականին։
Աշխատանքները կասեցվել են Հայրենական Մեծ պատերազմի պատճառով և վերսկսվել միայն դրա ավարտից հետո։
1949 թվականին շահագործման է հանձնվել փորձնական հարստացուցիչ ֆաբրիկան, իսկ մի քանի տարի անց՝ 1952 թվականի գարնանը, կոմբինատը տվել է առաջին արտադրանքը։
Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի հանքավայրը սկզբում շահագործվում էր ստորգետնյա եղանակի համադրմամբ, իսկ 1957-1959 թվականներից՝ բացառապես բաց եղանակով։
Պղնձի, մոլիբդենի, մի շարք այլ օգտակար մետաղների հումքային վիթխարի պաշարները նպաստել են կոմբինատի արագ զարգացմանը, և շուտով այն վերածվել է ոչ միայն Հայաստանի, այլև Խորհրդային Միության խոշորագույն և առաջատար պղնձամոլիբդենային ձեռնարկության։
2004 թվականին կոմբինատը մասնավորեցվել է։
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ