• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Ըմբիշ Արման Անդրիասյանը դարձել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արման Անդրիասյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող աշխարհի առաջնության 70 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Անդրիասյանը մրցեց հնդիկ Աբհիմանյուի հետ և գերազանցեց նրան 12:1 հաշվով: Անդրիասյանն առաջին մեդալն է նվաճում աշխարհի առաջնությունում:

Հայաստանի հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը սեպտեմբերի 18-ին կգոտեմարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար: