ՀՀ լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը (ՀՀ ԼՄՈ ԱԿՃՀՄ) համախմբում է ոլորտի 70 տոկոսից ավելի ձեռնարկությունների արհմիութենական կազմակերպություններին, այսինքն՝ ներկայացնում և պաշտպանում է ոլորտի շուրջ 10 000 աշխատողների շահերը:
Հայաստանի լեռնամետալուրգիական համալիրի ձեռնարկություններում արհեստակցական
կազմակերպություններ հիմնվել են դեռևս 1905-1907թթ․-ին, երբ Անդրկովկասյան բոլշևիկները լայնածավալ աշխատանքներ էին վարում տարածաշրջանում ինտերնացիոնալ արհմիությունների հիմնման ուղղությամբ: Այդ ժամանակահատվածում Հայաստանում հիմնվեցին առաջին արհեստակցական կազմակերպությունները, որոնց թվում էին նաև լեռնամետալուրգիական համալիրի այդօրյա խոշոր ձեռնարկություններ, ինչպիսիք էին Ալավերդու և Կապանի ձեռնարկությունները:
Այս և ոլորտի այլ ձեռնարկություններում ստեղծված արհեստակցական կազմակերպություններն էլ առաջադրեցին ճյուղային կառույցում միավորման պահանջը, արդյունքում 1950-ական թվականներին հիմնադրվեց նաև ճյուղային միությունը:
Ժամանակի թելադրանքով «Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի
(ընդունված` 5 դեկտեմբերի 2000թ․-ին) պահանջով, 2002թ նոյեմբերի 2-ի ՀՀ ԼՄՈ ԱԿՃՀՄ և
«Լեռմետարհմիություն» արհեստակցական կազմակերպության համատեղ համագումարում ստեղծվեց ՀՀ լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը, որն իր շարքերը համալրեց նաև ոսկեգործական ոլորտի ձեռնարկությունների սկզբնական արհեստակցական կազմակերպություններին:
Այսօր արդեն ՀՀ լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը (ՀՀ ԼՄՈ ԱԿՃՀՄ) համախմբում է ոլորտի 70 տոկոսից ավելի ձեռնարկությունների արհմիութենական կազմակերպություններին, այսինքն՝ միավորում, ներկայացնում և պաշտպանում է ոլորտի շուրջ 10․000 աշխատողների շահերը:
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ