• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Հայկական բանկերը կարող են մասնակցել արտարժույթի առևտրին ՌԴ-ում

Ռուսաստանի կառավարությունը հաստատել է ավելի քան 30 բարեկամ եւ չեզոք երկրների ցանկը, որոնց բանկերին ու բրոքերներին թույլատրվելու է առևտուր անել Ռուսաստանի արժույթի շուկայում, ինչպես նաև ածանցյալ գործիքների շուկայում։

Որոշումը ստորագրել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։

Ցանկում, ներառվել են, մասնավորապես, Ադրբեջանը, Հայաստանը, Բրազիլիան, Եգիպտոսը, Հնդկաստանը, Իրանը, Կատարը, Չինաստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան, Սերբիան, Թաիլանդը, Թուրքիան։