• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Չինաստանի ռեստորաններից մեկում հրդեհը 22 մարդու կյանք է խլել

Առնվազն 22 մարդ է զոհվել, ևս երեքը՝ վնասվածքներ ստացել  Չինաստանի հյուսիսարևելյան Լյաոնինի նահանգի ռեստորաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով։ Այդ մասին հաղորդում է Xinhua գործակալությունը:

Հրդեհը բռնկվել է նահանգի Լյաոյան քաղաքում տեղական ժամանակով կեսօրից հետո՝ 12:25-ին:

Ըստ հրապարակման՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կարգադրել է գործադրել բոլոր ջանքերը տուժածներին օգնություն ցուցաբերելու համար։