• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Հայաստան տեղափոխվել ցանկացող քաղաքացիները կարող են ցուցակագրվել Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցում. Տեղեկատվական շտաբ

Հայաստանի Հանրապետություն տեղափոխվել ցանկացող, բայց սեփական տրանսպորտային միջոց չունեցող ԼՂ քաղաքացիները ցուցակագրվելու համար սեպտեմբերի 26-ի ժամը 16։00-ից կարող են մոտենալ Ստեփանակերտի Արմենիա հյուրանոցում (Վերածննդի հրապարակին մոտ) գործող աշխատանքային խմբին։ Այդ մասին հայտարարություն է տարածել Տեղեկատվական շտաբը:

«Ավտոբուսներով տեղափոխման մեկնարկը նախատեսվում է առաջիկա օրերին։

Գործընթացն արդյունավետ իրականացնելու համար ակնկալում եք կարգապահություն և հանդուրժողականություն։

Ներկա պահին մեզ համար առաջնահերթ է վիրավորների շտապ տեղափոխումը ՀՀ բուժհաստատություններ»,- ասված է հայտարարության մեջ: