• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Գանձասարում այժմ գտնվում են միայն ձեռագրերի կրկնօրինակները. Մատենադարան

44-օրյա պատերազմի ժամանակ Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնում ցուցադրվող ձեռագրերի կրկնօրինակները, Արցախի պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերն ու հնատիպ գրքերը տեղափոխվել են Մաշտոցյան Մատենադարան։

Այդ մասին հաղորդագրություն է տարածել Մատենադարանը՝ վստահեցնելով, որ բոլոր բնօրինակները Մաշտոցյան Մատենադարանի պահոցում են։

Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ պատերազմից հետո կրկնօրինակների մի մասը կրկին վերադարձվել է Գանձասար։ Այժմ այնտեղ գտնվում են միայն ձեռագրերի կրկնօրինակները։