• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Գեղարքունիքի մարզում ավարտվել է խոտի բերքահավաքը

Գեղարքունիքի մարզի տնտեսություններում 2023 թվականի սեպտեմբերի երրորդ տասնօրյակի ընթացքում ավարտվել է խոտի բերքահավաքը։

Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության բաժնից, 2023 թվականի սեպտեմբերի 29-ի դրությամբ մարզի տնտեսություններում կուտակվել է 135 հազար 710 տոննա խոտ։ 53 հազար տոննա խոտ կուտակվել է Սևան, 35 հազար տոննա ՝ Ճամբարակ, 22 հազար 360 տոննա՝ Վարդենիս, 12 հազար 350՝ Մարտունի, 13 հազար տոննա՝ Գավառ համայնքների տնտեսություններում։ Կուտակված անասնակերը բավարար է՝ անասնագլխաքանակի ձմեռացման շրջանն ապահովելու համար։