• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Քննարկվել է Գյումրու «չոր նավահանգստի» ծրագրում հնդկական կողմի ներգրավվելու հնարավորությունը

Հնդկաստանում գտնվող նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը և ԻԻՀ-ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը հոկտեմբերի 19-ին հանդիպել են Հնդկաստանի նավահանգիստների, նավային բեռնափոխադրումների և ջրային ուղիների պետական նախարար Շանտանու Թհակուրի հետ։

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ քննարկվել է Գյումրու «չոր նավահանգստի» ծրագրում հնդկական կողմի ներգրավվելու հնարավորությունը, լոգիստիկ խնդիրներին վերաբերող, ինչպես նաև երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների մեծացմանն առնչվող մի շարք հարցեր։

Գլոբալ ծովային գագաթնաժողովի շրջանակում նախարարի տեղակալը ելույթ է ունեցել նաև հնդկա-խաղաղօվկիանոսյան կլոր սեղանի ընթացքում։