• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Լեռնակերտում ոռոգելի հողերն ավելացել են 25 հեկտարով

 Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Լեռնակերտ բնակավայրում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում արդեն ավարտվել են ոռոգման ջրատարի կառուցման աշխատանքները, ինչի շնորհիվ այստեղ ոռոգելի հողատարածքներն ավելացել են շուրջ 25 հեկտարով։  

Ինչպես տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Լեռնակերտի ոռոգման ջրատարի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել  է 46 միլիոն 270 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հուլիսից  և արդեն ավարտական փուլում են։  Ծրագրով նախատեսվել  է կառուցել 1403 մետր երկարության ոռոգման ջրատար՝ երկաթբետոնե կիսախողավակներով։ Ծրագրի շահառուներ են համարվում 80 տնտեսություններ։

Աշխատանքներն իրականացրել է «Հայկ և Նորիկ» ընկերությունը։