• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Երևանի քաղաքապետարանը հրավիրում է նշելու Վարդավառը հուլիսի 27-ին

Երևանի քաղաքապետարանը հրավիրում է հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ից մինչև 18։00-ը, Երևանի գեղասահքի ու հոկեյի մարզադպրոցում Վարդավառը նշելու։ 

Երևանի քաղաքապետարանն այդ մասին հաղորդագրություն է տարածել։ 

«Հուլիսի 27-ին՝ ժամը 13:00-ից մինչև 18:00-ը, հրավիրում ենք ձեզ Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց՝ միասին նշելու Վարդավառը՝ ուրախ ու գունեղ մթնոլորտում: 

Ավանդական ջրոցիից բացի սպասվում է ձնոցի, փրփուրի շոու, լարախաղաց, պլանետարիում: Երեխաները հնարավորություն կունենան օգտվել տարածքում տեղադրված բատուտից, նկարվել photobooth-ում՝ տեղում վերցնելով լուսանկարները, նաև ակվագրիմ ունենալ, պարել և սնվել:

Հասցե՝ Ծովակալ Իսակովի պող., 27/10 շենք։ Մուտքն ազատ է։ Սպասում ենք ձեզ»,- ասված է հաղորդագրության մեջ: