• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Պղնձի խտանյութի արտադրությունը նվազել է 27․6%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում արտադրվել է 76,124.5 տոննա պղնձի խտանյութ։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատությամբ արտադրության ծավալն նվազել է 27․6%-ով։

Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունը աճել է 17.2%-ով և կազմել 3,991.0 տոննա, իսկ մոլիբդենի խտանյութինն նվազել է 24%-ով՝ կազմելով 4,226.5 տոննա։

Ֆեռոմոլիբդենի արտադրությունը նվազել է 33․2%-ով և կազմել 1,055.9 տոննա, պողպատե խողովակների արտադրությունն աճել է 6.3%-ով և կազմել 7,268.3 տոննա, իսկ ալյումինե նրբաթիթեղի արտադրությունը նվազել է 2․2%-ով՝ կազմելով 6,459.0 տոննա։