• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Ադրբեջանից վերադարձած գերիները բուժզննում են անցնում. բուժման կարիք չունեցողները կվերադառնան ընտանիքների մոտ

Ադրբեջանից Հայաստան վերադարձած 32 զինծառայողներն այս պահին բուժզննում են անցնում Կենտրոնական կլինիկական զինվորական (Մուրացանի) հոսպիտալում, որի ավարտից հետո իրենց տուն և ընտանիքների մոտ կվերադառնան այն զինծառայողները, որոնք ստացիոնար բուժման կարիք չեն ունենա։

Այդ մասին հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը` պատասխանելով հարցին, թե ի՞նչ է սպասվում բուժզննումից հետո ու արդյոք զինծառայողները հարցաքննվելո՞ւ են։ 

«Հայաստան վերադարձած 32 զինծառայողներն այս պահին անցնում են բուժզննում, որի ավարտից հետո իրենց տուն և ընտանիքների մոտ կվերադառնան այն զինծառայողները, որոնք ստացիոնար բուժման կարիք չեն ունենա», – ասաց նա։