• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Միջպետական և հանրապետական բոլոր ճանապարհները բաց են

Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Գավառի տարածաշրջանի ավտոճանապարհներին, Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում տեղ-տեղ մերկասառույց է։ Ադ մասին հաղորդագրություն է տարածել Ճանապարհային դեպարտամենտը։ 

Արտաշատի տարածաշրջանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր։ Աշտարակի և Վաղարշապատի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 70-100 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: