• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Համացանցի հայկական տիրույթում ակտիվացել են ֆիշինգային հարձակումները․ ինչպես պաշտպանվել

Համացանցի հայկական տիրույթում կրկին ակտիվացել են ֆիշինգային հարձակումները։

Հարձակումները կազմակերպվում են հայկական բանկերի անունով կեղծ կայքերից ու միջազգային ֆինանսական կազմակերպությունների անունից։ Այդ մասին տեղեկացնում են Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից:

«Որևէ կայքում ձեր բանկային, անձնական տվյալները լրացնելուց առաջ համոզվեք, որ նշված հարթակը տվյալ ֆինանսական կազմակերպության պաշտոնական կայքն է։

Ֆիշինգային հարձակումների զոհ չդառնալու համար կարող եք ծանոթանալ գործակալության կազմած ուղեցույցին»,- ասված է հաղորդագրության մեջ: