• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Ավարտվել է Ծիծեռնակաբերդի ճեմուղու բարեկարգումը

Ավարտվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճեմուղու բարեկարգումը: Այս մասին նշվել է այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Ճանապարհահատվածը ավտոկայանատեղիի չվերածելու համար  հանձնարարվել է պարեկային ծառայության հետ համապատասխան աշխատանքներ տանել:

Նշվել է, որ այս շաբաթ կմեկնարկի Ալ. Թամանյանի հուշարձանի հարակից տարածքի բարեկարգումը: