• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Կարմրուկի դեպքերի թիվը հասել է 29-ի. հոսպիտալացված է 15 քաղաքացի

Կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը մարտի 7-ի դրությամբ հասել է 29-ի, հոսպիտալացված է 15 քաղաքացի, 7-ը դուրս է գրվել:

Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը՝ նշելով, որ հոսպիտալացվածների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

29 վարակվածից 26-ը պատվաստված չէ, 3-ը` մեկ դեղաչափով:

Նախարարությունից հիշեցնում են, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար: Մեկտեղ, կարմրուկի դեմ պլանային պատվաստումներ չստացած երեխաների ծնողներին հորդորում են դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին:

Միաժամանակ, պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում: