• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Պեկինի հիվանդանոցում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 29-ի

Պեկինի հիվանդանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 29-ի: Այդ մասին հաղորդում է The Guardian պարբերականը:

Կրակը բռնկվել է երեքշաբթի ուշ երեկոյան: Լրատվամիջոցը նշում է, որ ըստ սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերի՝ բազմահարկ շենքում ծուղակում հայտնված մարդիկ, ըստ երևույթին, սավաններն իրար կապելով ճոպաններ են պատրաստել և դուրս մագլցել պատուհաններից: Մյուսները կարողացել են կառչել շենքի արտաքին օդորակիչներից:

Արտակարգ ծառայություններին հաջողվել է մարել կրակը, առնվազն 71 հիվանդ տարհանվել է:

Ըստ տեղի իշխանությունների խոսնակի՝ զոհերից 26-ը եղել են հիվանդանոցի բուժառուներ:

Իշխանությունները փակել են մուտքը դեպի հիվանդանոց՝ հայտարարելով, որ կատարվում է միջադեպի հետաքննություն:

Դեպքի առնչությամբ կատարվել են ձերբակալություններ: