• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանական գերության մեջ պահվող հայերին

Դեկտեմբերին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության աշխատակիցները Բաքվում նորից այցելել են բոլոր հայերին, որոնց անունները կազմակերպությանը հաստատվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Այդ մասին տեղեկացրել է ԿԽՄԿ երեւանյան պատվիրակության հաղորդակցային ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Այցելությունները տեղի են ունեցել մեկ-մեկ ձեւաչափով, Հայաստանում ընտանիքների հետ կապվելու հնարավորություն է ստեղծվել։ Զառա Ամատունին նաեւ տեղեկացրել է, որ այցելության ընթացքում նրանց հանձնվել են ծանրոցներ ընտանիքների կողմից։ ԿԽՄԿ-ն ժամանակ առ ժամանակ փոխանցում է հարազատների ծանրոցները, եւ այս ընթացակարգը նախատեսված է կազմակերպության գործունեության շրջանակում, այն համաձայնեցվում է համապատասխան իշխանությունների ներկայացուցիչների հետ։