• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Հայաստանը Կոստա Ռիկայում բացում է հյուպատոսություն, առաջին պատվավոր հյուպատոսն է Կլաուդիո Մալոֆը

ՀՀ արտաքին գործերի նախարարի հրամանով Կլաուդիո Մալոֆը նշանակվել է Կոստա Ռիկայում ՀՀ պատվավոր հյուպատոս։ Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Մեքսիկայում Հայաստանի դեսպանությունը։

«Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը Կոստա Ռիկայում բացում է պատվավոր հյուպատոսություն՝ երկու երկրների միջև տնտեսական, մշակութային, ակադեմիական և զբոսաշրջային կապերի ամրապնդման նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ։