• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Նիկոլ Փաշինյանը ԶՈՒ-ում ոչ կանոնադրական հարաբերությունների կանխարգելման համատեքստում կոնկրետ հանձնարարականներ է տվել

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Զինված ուժերում կարգապահության բարձրացմանն ուղղված միջոցառումների շարունակական ու հետևողական իրականացման անհրաժեշտությունը։

վարչապետը թեմային անդրադարձել է ՀՀ պաշտպանության նախարարության 2023 թվականի գործունեության հաշվետվության ներկայացման ժամանակ։

Զինված ուժերում ոչ կանոնադրական հարաբերությունների կանխարգելման համատեքստում վարչապետը կոնկրետ հանձնարարականներ է տվել պատասխանատուներին

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հունվարի 9-ին հայտնեց հրազենային վիրավորումից երկու զինծառայողի մահվան մասին։ Նախ ՊՆ-ն հայտնեց պայմանագրային զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին հայտնաբերելու մասին, իսկ ավելի ուշ հայտնի դարձավ, որ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է ավագ լեյտենանտ Միքայել Սամվելի Դանիելյանի դին՝ հրազենային վնասվածքով: Զինծառայող Կարեն Կարապետյանի սպանության կասկածանքով ձերբակալվել է նրա ծառայակիցը, իսկ Միքայել Դանիելյանի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել զինծառայողին ինքնասպանության հասցնելու հոդվածով։