• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Դավիթ Խուդաթյանը նշանակվեց Արմավիրի մարզպետ

Կառավարության որոշմամբ Դավիթ Խուդաթյանը նշանակվեց Արմավիրի մարզպետ։ Հարցն ընդգրկված էր կառավարության նիստի օրակարգում։ 

Հունվարի 5-ին ՀՀ կառավարության որոշմամբ պաշտոնից ազատվել էր Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը։

Կառավարության հունվարի 11-ի նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Էդվարդ Հովհաննիսյանին Արմավիրի մարզպետի պաշտոնում կատարած աշխատանքի համար և առաջարկեց այդ պաշտոնում նշանակել Դավիթ Խուդաթյանին, ինչին միաձայն կողմ արտահայտվեցին կառավարության անդամները։ 

Դավիթ Խուդաթյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար և հավաստիացրեց, որ հարազատ մարզում մարզպետի պաշտոնում իր աշխատանքը կիրականացնի մեծ պատասխանատվությամբ։