• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Պաշտպանության նախարարությունն ուսումնական զորամաս կստեղծի «Կոշ» ՔԿՀ- ի տարածքում

Կառավարությունը Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Կոշ գյուղում գտնվող քրեակատարողական հիմնարկը և դրան կից շինություններն ու հողամասը փոխանցել է պաշտպանության նախարարությանը։

Այդ մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հունվարի 11-ի նիստի ընթացքում:

«Հաշվի առնելով, որ վերը նշված անշարժ գույքը չի օգտագործվել 2022 թվականի հունվարի 1-ից ի վեր` ՀՀ պաշտպանության նախարարությունը գրությամբ դիմել է Կոմիտե՝ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի տարածքը և դրանում տեղակայված շենք-շինությունները տրամադրել ՀՀ զինված ուժերի կարիքների համար օգտագործելու նպատակով, այն է՝ ուսումնական զորամաս ստեղծելու համար»,- նշված է նախագծում։