• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Վանաձորում ծնվել է Արցախից տեղահանված ընտանիքի 3-րդ զավակը

Վանաձոր բժշկական կենտրոնում արցախցի Նժդեհն է ծնվել: Այս մասին NEWS.am-ին հայտնում են բժշկական կենտրոնից։

Վանաձորի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել Արցախից բռնի տեղահանված ընտանիքի 3-րդ զավակը:

3400 գրամ քաշով ու 50 սմ հասակով ծնված փոքրիկի ծնունդն ընդունել է մանկաբարաձ-գինեկոլոգ Նարինե Ղուլյանը:

Թե մայրիկի և թե փոքրիկի վիճակը բավարար է:

Ընտանիքը Արցախից բռնի տեղահանվել ու Հայաստան է հասել սեպտեմբերի 24-ին՝ ավելի քան 26 ժամ մնալով ճանապարհներին: