• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության 3-րդ օրը Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ

Ծանրամարտի Եվրոպայի 101-րդ առաջնության մրցումային երրորդ օրը Հայաստանի հավաքականից պայքարի մեջ կմտնի մեկ ներկայացուցիչ: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող առաջնությունում կկայանան 59 կգ քաշային կարգի կանանց A, B և տղամարդկանց 67 կգ քաշային կարգի  A, B ենթախմբերի մրցելույթները:

Հայաստանի հավաքականի անդամ Գոռ Սահակյանը հանդես կգա 67 կգ քաշային կարգի A ենթախմբում: Մրցելույթը կմեկնարկի ժամը 20:00-ին:

Հայաստանի հավաքականի երկու ներկայացուցիչ արդեն իսկ ավարտել են իրենց ելույթները ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում։ 55 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը դարձել է ԵԱ-ի բրոնզե մեդալակիր, իսկ Ալեքսանդրա Գրիգորյանը 6-րդն էր: