• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Հայաստանում ԵՄ առաքելությունը նշել է 3000-րդ պարեկությունը

 Հայաստանում ԵՄ առաքելության դիտորդները տոնել են ՀՀ սահմանամերձ շրջաններում 3000-րդ պարեկությունը։

Այդ մասին նշված է Հայաստանում ԵՄ առաքելության X-ի միկրոբլոգում հրապարակված հաղորդագրության մեջ։  

«Պարեկային խումբը բարձրացել է Ջերմուկի տարածքում 3000 մետր բարձրություն՝ տեղում իրավիճակը դիտարկելու և զեկուցելու համար: Մենք պարեկություն ենք իրականացնում Եղեգնաձորի, Կապանի, Գորիսի, Ջերմուկի, Մարտունիի և Իջևանի 6 առաջապահ հենակետերից»,- նաև ասվում է հաղորդագրությունում։