• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Քերոբյանը եվրակոմիսարին ներկայացրել է խելացի անասնագոմերի կառուցման ծրագրերը

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած այցի շրջանակում նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է Գյուղատնտեսության հարցերով եվրակոմիսար Յանուշ Վոյցեխովսկու հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Այս մասին հայտնում են Էկոնոմիկկայի նախարարությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրներն ու մարտահրավերներին դիմակայելու հնարավորությունները։

Վահան Քերոբյանը ներկայացրել է գյուղատնտեսության զարգացման իր տեսլականը, ոլորտում իրականացվող ծրագրերը, այդ թվում՝ ինտենսիվ այգեգործության զարգացման և խելացի անասնաշենքերի կառուցման ծրագրերը։

Ձեռք է բերվել պայմանավորվածութուն շարունակել համագործակցությունը ԵՄ գյուղատնտեսական կառույցների հետ։