• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Առաջիկա օրերին որոշ շրջաններում սպասվում է ձյուն և բուք

Հանրապետության տարածքում` հունվարի 31-ին, փետրվարի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հունվարի 29-30-ն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում բուք։

Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վ, հունվարի 28-ի ցերեկը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 13-16մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։

Ինչպես տեղեկացնում են «Հայպետհիդրոմետից», Երեւանում  հունվարի 28-ի ցերեկը, 29-31-ին, փետրվարի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: