• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

ԱՄՆ ներկայացուցիչները ՊՆ շահագրգիռ կողմերի հետ քննարկել են ԶՈՒ-ին օգնելու հնարավորությունները

ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի Անվտանգային կառավարման ինստիտուտի և ԱՄՆ այլ ներկայացուցիչների մասնակցությամբ անցյալ շաբաթ Երևանում տեղի է ունեցել պաշտպանության կերպափոխման հարցերով աշխատաժողով:

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից տեղեկացնում են, որ աշխատաժողովի ընթացքում Հայաստանի պաշտպանական ոլորտի շահագրգիռ կողմերի հետ քննարկվել են ՀՀ զինված ուժերին օգնելու և գործընկերների հետ փոխգործակցելիության մեծացման հնարավորությունները, ինչպես նաև ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու հարցեր։