• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Ռուսական զենք ստանալու մասով բոլոր հիմնական հարցերը լուծված են. նախարար

Որքան գիտեմ՝ Հայաստանի կողմից ռուսական սպառազինություններ ստանալու մասով բոլոր հիմնական հարցերը լուծված են։ Այս մասին հունվարի 31-ի մամուլի ասուլիսում ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նա նշել է, որ չի կարող շատ բան ասել, քանի որ քննարկումները վարվում են գաղտնի։ Նա միայն ավելացրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը ազդանշան չի ստացել այն մասին, որ կան ինչ-որ խնդիրներ։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյմեբերի 24-ին հայտարարել էր, որ քննարկումներ են ընթանում այն մասին, թե ինչ մեխանիզմներով կարելի է լուծել այն խնդիրը, որ Հայաստանը վճարի Ռուսաստանին սպառազինության համար, որը չի ստացել։ Նա առաջարկել է կրճատել Հայաստանի պարտքը այդ գումարի չափով։ Նշենք, որ խոսքը 400 մլն դոլարի մասին է։

Վերջերս ՀՀ ՊՆ-ն տեղեկացրել էր, որ վիճելի հարցերի մեծ մասը կարգավորված է, բայց դեռ կան չլուծված հարցեր։