• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Հայաստանի և Բելգիայի միջև առևտրաշրջանառությունը աճել է 32%-ով՝ կազմելով 156․5 մլն դոլար

Նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Ռաֆայել Գևորգյանը։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների ամրապնդմանը և առևտրաշրջանառության ավելացմանը վերաբերող մի շարք հարցեր։

Համագործակցության առավել նպատակահարմար ոլորտների թվում նշվել են, մասնավորապես, ադամանդագործության, տեղեկատվական տեխնոլոգիաների, դեղագործության, անասնաբուծության, սննդի վերամշակման ոլորտները։ Կողմերը քննարկել են նաև գարեջրի, շոկոլադի և այլ արտադրատեսակների արտահանման հնարավորությունները։

Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանի Հանրապետության առևտրաշրջանառությունը Բելգիայի հետ, ըստ արտահանող երկրի հատկանիշի, 2023 թվականի հունվար-օգոստոսին կազմել է 156․5 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 32%-ով (2022 թվականի հունվար-օգոստոսին կազմել է 118․5 մլն ԱՄՆ դոլար):