• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Էկոնոմիկայի նախարարը փոխըմբռնման հուշագրեր է ստորագրել

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում փետրվարի 8-ին տեղի է ունեցել փոխըմբռնման հուշագրերի ստորագրման արարողություն։ Նախարարության կողմից հուշագրերը ստորագրել է նախարար Վահան Քերոբյանը, ընկերությունների կողմից՝ տնօրեն Վահե Ղազարյանը։

Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ «Ս․Ա․Ֆ․Ա․» ՍՊԸ-ը կողմից նախատեսվում է իրագործել ժամանակակից ջերմոցային տնտեսություն հիմնելու ծրագիր՝ «Այսբերգ» տեսակի հազարի ցանքատարածությունների մշակման նպատակով։

«Ագրոփիգ» ՍՊԸ-ն նախատեսում է իրագործել խոզաբուծական ֆերմայի և մսի վերամշակման ծրագիր` հատուկ ընտրված ցեղատեսակների, ավտոմատացված նոր մեթոդների և ճշգրիտ մոնիթորինգի միջոցով բարձրորակ մսի արտադրություն հիմնելու նպատակով։

«Ագրիձոո» ՍՊԸ-ի կողմից նախատեսվում է իրագործել Հայաստանում տավարաբուծական ֆերմայի ծրագիր։ Ծրագրի նպատակն է հատուկ ընտրված ցեղատեսակների, ավտոմատացված նոր մեթոդների և ճշգրիտ մոնիթորինգի միջոցով հիմնել բարձրորակ մսի արտադրություն։