• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստ՝ Թեհրանում

Այս շաբաթ Թեհրանում կկայանա հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստը, հայտնել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ելույթ ունենալով Իրանի ազգային տոնի՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 45-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառմանը:.

Նա վստահություն է հայտնել, որ «նիստի շրջանակներում հնարավորություն կունենանք քննարկել առանցքային մի շարք հարցեր, ինչպես նաև նախանշել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հեռանկարային նոր ծրագրեր»:

«Ողջունում ենք իրանական ընկերությունների հետաքրքրվածությունն ու գործնական ներգրավվածությունը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող նախագծերը կյանքի կոչելու գործում», – ասել է Մհեր Գրիգորյանը: