• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Գերանբնական հիփոթեքի աճ՝ Ռուսաստանում, արտոնյալ պայմանների շնորհիվ

Ռուսաստանի Բանկի բանկային կարգավորման եւ վերլուծության դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Դանիլովն հաըտարարել է, որ 2023 թվականին հիփոթեքային վարկավորման 35 %-ոց աճը «գերանբնական երեւույթ է»։

«Նման տեմպերը չեն կարող պահպանվել երկար ժամանակ: Ինձ թվում է, որ ֆինանսների նախարարությունը դրա համար բավարար ռեսուրսներ չունի»,- Դանիլովի այս խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով` Ռուսաստանի բանկը մտահոգված է ոչ այնքան արտոնյալ հիփոթեքային վարկերի ծավալով, որքան այն փաստով, որ բնակարանների գների ներկա դինամիկան գերազանցում է բնակչության եկամուտների աճը: