• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Հունահռոմեական ոճի ըմբիշները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը մեկնարկում է Եվրոպայի առաջնությունում:

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որը վարկանիշային չէ Փարիզի Օլիմպիական խաղերի համար:

Մրցումային առաջին օրը  պայքարի մեջ կմտնեն 5 քաշային կարգերի ներկայացուցիչներ:

55 կգ քաշային կարգի մեկնարկում Մանվել Խնձրցյանը կմրցի թուրք Ադեմ Բուրաքի հետ:

63 կգ քաշում Հրաչյա Պողոսյանը  ուժերը կչափի շվեդ Վիրջիլ Ալեքսանդրերի հետ:

77 կգ քաշային Մալխաս Ամոյանի մրցակիցը դեռևս հայտնի չէ:

87 կգ Գևորգ Թադևոսյանը որակավորման փուլում մրցապայքարի դուրս կգա Դանիան ներկայացնող Էքսուս Մուկուբուի հետ:

Եվ գերծանր քաշային Դավիթ Օվասափյանի մրցակիցը կլինի Շվեյցարիայից Հոսեյն Ալիշահը: