• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Ազատ ոճային ըմբիշները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում:

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում մրցագորգ դուրս կգան 57, 65, 70, 79, 97 կգ քաշային մարզիկները:

Հայաստանից Եվրոպայի եռակի չեմպիոն Արսեն Հարությունյանի մրցակիցը 57 կգ քաշում դեռևս հայտնի չէ:

1/8 եզրափակիչում Վազգեն Թևանյանը կմրցի լեհ Կրիստոֆ Բինկովսկու հետ:

70 կգ քաշային Արման Անդրեասյանը 1/8 եզրափակչում ուժերը կչափի Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Սեմիսորովի հետ:

79 կգ քաշային Արման Ավագյանի հակառակորդը 1/8 եզրափակիչում հայտնի չէ:

97 կգ քաշային կարգում Սերգեյ Սարգսյանի մրցակիցը 1/8 եզրափակիչում Ահմեդ Բատաևն է: