• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

ՎԶԵԲ-ը գոհ է ՀՀ կառավարության հետ գործակցությունից

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն հանդիպել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյին:

Փաշինյանը կարեւորել է ՎԶԵԲ տարեկան ժողովն այս տարվա մայիսին Երեւանում անցկացելու որոշումը եւ վստահություն հայտնել, որ այն կանցնի բարձր մակարդակով:

ՎԶԵԲ նախագահը գոհունակություն է հայտնել ՀՀ կառավարության հետ փոխգործակցությունից եւ նշել, որ համատեղ ծրագրերը ընդլայնվում են:  

Օդիլ Ռենո-Բասսոն կարեւորել է ենթակառուցվածքների զարգացման, ճանապարհաշինության, մասնավոր հատվածի եւ այլ ուղղություններով ծրագրերի իրականացումը: