• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Կարմրուկի հաստատված դեպքերի թիվը հասել է 342-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 37-ով

Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը մեկ շաբաթում ավելացել է 37-ով և հասել է 342-ի:

Այդ մասին հայտնել է  ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

«Հոսպիտալացվել է 18 քաղաքացի։ 260 բուժառու արդեն դուրս է գրվել»,– ասված է հաղորդագրությունում։

Վարակվածներից 193-ը երեխաներ են, 149-ը` մեծահասակներ։