• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Կարմիր խաչի աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող ԼՂ նախկին ղեկավարությանը

Փետրվարի վերջին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները հերթական անգամ այցելել են Բաքվում կալանավորված ԼՂ ղեկավարությանը:

Այցի մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ նշելով, որ տեղեկությունը տարածել է Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան:

Հաղորդագրության համաձայն՝ ձերբակալված անձանց հետ եղել են անհատական հանդիպումներ, նրանց ընտանիքների հետ շփվելու հնարավորություն է տրվել:

ԿԽՄԿ ընթացակարգերին համապատասխան՝ այցերի հետ կապված դիտարկումներն ու առաջարկությունները փոխանցվում և քննարկվում են միայն կալանավորած անձանց հետ։