• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. ՓԾ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցք (բուք է) դժվարանցանելի է բեռնատարների համար:

Աշոցքի, Ապարանի, Թալինի տարածաշրջաններում, Հրազդան և Չարենցավան քաղաքներում տեղում է ձյուն:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։