• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

«Թեղուտ» ՓԲԸ-ում նախատոնական եռուզեռ է․ լուսանկարներ

Նախատոնական եռուզեռ և անակնկալներով լի օր է «Թեղուտ» ՓԲԸ-ի գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար։

Կանանց տոներին ընդառաջ ընկերության ղեկավարությունը շնորհավորել և նվերներ է տրամադրել աշխատակից կանանց։

Այս մասին տեղեկանում ենք ընկերության ֆեյսբուքյան էջից։

«Սիրելի՛ կանայք և աղջիկներ,

Առանձնահատուկ ջերմությամբ և երախտագիտությամբ շնորհավորում ենք ձեզ, մարտի 8-ի՝ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ: Եղեք միշտ ուրախ, հմայիչ ու գեղեցիկ, շրջապատված անսպառ ուշադրությամբ ու հոգատարությամբ:

Շնորհավոր ձեր տոնը, սիրելի կանայք», -մասնավորապես, գրված է ընկերության պաշտոնական էջում։