• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Մինչև 37.6%․ ԵՄ-ն մաքսատուրք է սահմանել չինական էլեկտրքարերի համար

Եվրամիությունը Չինաստանից էլեկտրական մեքենաների ներմուծման մաքսատուրքերը կսահմանի մինչև 37.6%-ի չափով: Այդ մասին ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ:

«Եվրահանձնաժողովը նախնական հակադեմպինգային մաքսատուրքեր է սահմանել Չինաստանից ներմուծվող էլեկտրական մեքենաների համար»:

ԵՀ-ից պարզաբանել են, որ խոշոր ավտոարտադրողների համար մաքսատուրքերը տատանվելու են իրենց արտադրանքի արժեքի 17.4%-ից մինչև 37.6%-ը:

ԵՀ-ն ընդգծել է, որ այդ տուրքերը սահմանվել են «ապօրինի սուբսիդիաների» դեմ պայքարի հետաքննության արդյունքների հիման վրա, որը տևել է ինը ամիս:

Այնուամենայնիվ, ԵՄ բարձրագույն գործադիր մարմինը նշել է, որ Չինաստանի հետ խորհրդակցություններն այս թեմայով «վերջին ամիսներին ակտիվացել են»: Ակնկալվում է «բանակցային կարգավորման հասնել» ԱՀԿ կանոնների շրջանակներում: