• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Գեղարքունիքում ընթանում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ

Մարտի 19-ի գիշերը Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Սևան, Մարտունի և Գավառ համայնքներում սկսվել են ձյան առատ տեղումները։

Ինչպես տեղեկացանք Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, ձյան շերտն արդեն հասնում է 15-20 սանտիմետրի։

Ճանապարհները սպասարկող կազմակերպությունները մաքրման և մշակման աշխատանքները սկսվել են առավոտվա ժամերից, որոնք ընթացքի մեջ են։

Վարդենիս համայնքում դեռևս ձյուն չի տեղացել։

Մարտի 19-ի ժամը 11-ի դրությամբ Գեղարքունիքի մարզի տարածքում փակ ճանապարհներ չկան։