• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Ի՞նչ անել, եթե կարմրուկի դեմ նախորդ պատվաստումների մասին տվյալները հասանելի չեն. պարզաբանում

Առողջապահության նախարարությունը պարզաբանում է, թե ինչ անել, եթե կարմրուկի դեմ նախորդ պատվաստումների մասին տվյալները հասանելի չեն:

«Նման դեպքերում խորհուրդ է տրվում լրացնել պատվաստման դեղաչափերը, ինչը թույլ է տալիս վստահ լինել, որ ոչ մի դեղաչափ բաց թողնված չէ և անձը լիովին պաշտպանված է:

Կարմրուկը սուր վարակիչ, վիրուսային, խիստ բարձր վարակելիությամբ հիվանդություն է, և չպատվաստված մարդկանցից 9-ը կվարակվեն կարմրուկով, եթե շփվեն կարմրուկով հիվանդ անձի հետ։

Կարմրուկի կանխարգելման ամենագործուն միջոցը երկու դեղաչափով պատվաստումն է.

  • առաջին դեղաչափը` 1 տարեկանում,
  • երկրորդը` 4 տարեկանից սկսած մինչև 6 տարեկանը»,- նշվում է պարզաբանման մեջ: