• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Վարկային կազմակերպությունները 394.6 մլրդի վարկ են տրամադրել

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների՝ 2025 թվականի հուլիսի վերջի դրությամբ ՀՀ վարկային կազմակերպությունների վարկերի ծավալը 394,618 մլն դրամ (394.6 մլրդ) է։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ վարկերի ծավալն աճել է 58,743 մլն դրամով կամ 17.5%-ով։

Մասնավորապես ոչ ռեզիդենտներին տրամդրվել է 43,888 մլն դրամ, իսկ ռեզիդենտներին 350,730 մլն դրամ։

Ռեզիդենտներին տրամադրած վարկերի 18.3%-ը կամ 64,058 մլն դրամը բաժին է ընկնում տարադրամով վարկերին, որոնց ծավալը 2024թ.-ի հուլիսի վերջի համեմատ նվազել է 3․3%-ով։

Տրամադրած վարկերի 81.7%-ը կամ 286,672 մլն դրամը բաժին է ընկնում ՀՀ դրամով վարկերին,որոնց ծավալը 2024թ.-ի հուլիսի վերջի համեմատ աճել է 18․5%-ով։