• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Երեք հրաձիգ կմասնակցի Բրազիլիայի վարկանիշային մրցաշարին

Հայաստանի հրաձգության հավաքականը բրազիլական վարկանիշային մրցաշարին կմասնակցի 3 մարզիկով:

Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում ապրիլի 11-20-ը կկայանա օլիմպիական վարկանիշային հերթական մրցաշարը։ Այն կլինի 10մ մրցաձևում ուղեգրերի ձեռքբերման վերջին հնարավորությունը։ 25մ և 50մ մրցաձևերում դեռ խաղարկվելու են ուղեգրեր այս ձևերի Եվրոպայի առաջնության ժամանակ։

Վարկանիշային այս մրցաշարի յուրաքանչյուր մրցաձևում կխաղարկվի 2 օլիմպիական ուղեգիր։ Հայաստանն այս մրցաշարում կներկայացնեն հրաձիգներ Հրաչ Բաբայանը, Էլմիրա Կարապետյանը, Բենիկ Խլղաթյանը: