• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Կապիտալի զուտ ներհոսքը Հայաստան նվազել է 40 տոկոսով. ՎԶԵԲ

2023թ. տնտեսությունը շարունակել է լավ արդյունքներ ցուցադրել։ ՀՆԱ-ն ավելացել է 8,7 տոկոսով արտահանական պահանջարկի եւ շինարարության, տուրիզմի, տեղեկատվական եւ հաղորդակցային ծառայությունների երկնիշ աճի ֆոնին։ Այս մասին նշվել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նոր զեկույցում։

Կապիտալի զուտ ներհոսքը 2023թ. նվազել է մոտ 40 տոկոսով՝ 2022թ. համեմատ, բայց այդ ցուցանիշը էապես բարձր էր, քան 2021թ.։

Գնաճը հիմնականում մոտ է զրոյին մեկ տարվա ընթացքում եւ թույլ է տվել Կենտրոնական բանկին զգուշորեն իջեցնել հաշվեդրույքը։